Glam Info

Showing posts with label լեգենդներ. Show all posts
Showing posts with label լեգենդներ. Show all posts

Լեգենդներ - Ռաուլ Գոնսալես Բլանկո (Տեսանյութ)

Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ. հունիսի 27-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Ռաուլը 16 տարի շարունակ հանդես է եկել արքայական ակումբում և դարձել նրա կուռքն ու խորհրդանիշը:
Ռաուլը մեծացել է Մադրիդի մերձակայքում: Նրա հայրը` դոն Պեդրոն, եղել է Աթլետիկո Մադրիդի մոլի երկրպագուներից մեկը: Դոն Պեդրոն երազում էր իր որդուն տեսնել հենց Աթլետիկո Մադրիդի կազմում, սակայն Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ճակատագիրը կապեց նրան Ռեալ Մադրիդի հետ և շատ շուտով պարզ դարձավ, որ Ռաուլը դառնալու է Ռեալի առաջատարներից մեկը: Ռաուլը իր խփած գոլերի քանակով դարձավ արքայական ակումբի լավագույն ռմբարկուն ամբողջ պատմության մեջ` գերազանցելով լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Ընդհանուր առմամբ, Ռաուլը 323 գոլ է խփել Ռեալ Մադրիդում անցկացրած 16 տարիների ընթացքում:
Ընդհանրապես, խոսելով Ռեալ Մադրիդի մասին, անհնար է չհիշատակել Ռաուլ Գոնսալես Բլանկոյի անունը: Նա համարվում է Ռեալ Մադրիդի միակ և անկրկնելի ավագը, նրա հովանավորն ու խորհրդանիշը: 
Ռեալ Մադրիդից Ռաուլի հեռանալը չափազանց վատ ազդեցություն ունեցավ ընդհանուր թիմի խաղի և հոգեբանության վրա: Յուրաքանչյուր խաղում Ռաուլի մասնակցությունը հավելյալ ինքնավստահություն էր ներշնչում խաղընկերների մոտ: Այստեղ պետք է նշել նաև երկրպագուների գործոնը: Նրանք չափազանց տխուր էին, երբ Ռաուլը հեռանում էր Մադրիդից:
Ահա թե ինչպես է արտահայտվել Ռաուլը Ռեալ Մադրիդի մասին. <<Ռեալում անցկացրած տարիները ուղղակի հիանալի էին ինձ համար: Ռեալն իմ ակումբն է, ես հավերժ մադրիդիստ կմնամ, Ռեալը փոխեց իմ կյանքը: Սակայն եկավ մի ժամանակաշրջան, երբ ես ստիպված էի հեռանալ Ռեալից: Իհարկե, ավագի թևկապը մեծ նշանակություն ունի այդ ակումբի յուրաքանչուր ֆուտբոլիստի համար, բայց ես ուրիշ բան էի փնտրում: Ես կարող էի մնալ, բայց այդ դեպքում հաճույք չէի ստանա ֆուտբոլից>>, - իր հրաժեշտի ասուլիսում հայտարարել էր Ռաուլը:
Ռեալ Մադրիդից Ռաուլը տեղափոխվեց գերմանական Շալկե 04, որտեղ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ այդ տարիքում նույնիսկ նա շարունակում է մնալ նախկին Ռաուլը:
Ռաուլը ամուսնացած է նախկին մոդել Մամեն Սանսի հետ և ունի 5 երեխա` երեք տղա և երկու աղջիկ: Ռաուլը ազատ ժամանակ սիրում է հետևել կորիդաներին և լսել իսպանական երաժշտություն:
Իսկապես, շատ քչերին է հաջողվում կենդանության օրոք համարվել լեգենդ այս կամ այն ակումբի կամ հավաքականի համար: Ռաուլը Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի արժանի լեգենդն է: Ինչքան էլ, որ նա պնդի, թե արքայական ակումբը փոխել է իր կյանքը, միևնուն է, երկրպագուները կարծում են, որ հենց Ռաուլն է փոխել Ռեալ Մադրիդի կյանքը, եղանակ ստեղծել այդտեղ: Ռաուլը, ինչպես և Ռեալ Մադրիդը, հավերժ են: Նա միշտ ապրելու է մադրիդիստների սրտերում և հիշողության մեջ:

         

Լեգենդներ - Ֆերենց Պուշկաշ (Տեսանյութ)

Ֆերենց Պուշկաշը (Ֆերենց Պուրցելդ Բիրո) ծնվել է 1927թ.-ի ապրիլ 2-ին Բուդապեշտում:Պուշկաշը իր ելույթները սկսել է 1943թ.-ից Կիշպեշտա թիմի կազմում,որը հետագայում վերանվանվել է Գոնվեդի:Հունգարական իրադարձություններից առաջ` 1956թ.-ին Ֆերենցը գաղթեց Իսպանիա,որտեղ մեկ տարուց ավելին չկարողացավ իրեն լավ դրսևորել,քանի դեռ պայմանագիր չկնքեց Ռեալ Մադրիդի հետ,որի կազմում ելույթ ունեցավ 1958-1967թթ.:Այնուհետև նա ընդունեց Իսպանիայի քաղաքացիություն,որը նրան թույլ տվեց հանդես գալ ազգային հավաքականի կազմում:
Հունգարիայի և Իսպանիայի հավաքականների կազմում անցկացրել է 89 հանդիպում և խփել է 84 գնդակ:Իսպանիայի և Հունգարիայի բարձրագույն  խմբում անցկացրել է 534 հանդիպում և խփել է 512 գնդակ:
1952թ.-ին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն:Այնուհետև Հունգարիայի և Իսպանիայի հնգակի չեմպիոն:Երեք անգամ տիրացել է Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի գավաթին (1959,1960,1966):
ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ռմբարկու:2009թ.-ի հոկտեմբերին ՖԻՖԱ-ն ամրագրեց <<ֆերենց Պուշկաշ>> ամենամյա մրցանակը,որը կշնորհվի ամենագեղեցիկ գոլի հեղինակին:Առաջին անգամ այդ մրցանակը հանձնվել է 2009թ.-ի դեկտեմբերի 21-ին:
1971թ.-ից Պուշկաշը սկսել է իր մարզչական կարիերան:2006թ.-ին կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդ Ֆերենց Պուշկաշը:Նա հողին հանձնվեց Բուդապեշտի` Սուրբ Ստեփանոս ազգային պանթեոնում:

                     

Լեգենդներ - Դեվիդ Բեկհեմ (Տեսանյութ)

Սիրելի ընթերցողներ, մենք շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստների փառահեղ կարիերան: Այսօր մենք կծանոթանանք Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեկհեմի Ռեալում անցկացրած տարիներին:
Դեվիդ Բեկհեմը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին Լոնդոնում: Մանուկ հասակում Բեկհեմը իր ամբողջ ժամանակը ծախսում էր Ֆուտբոլ խաղալու վրա: Բեկհեմի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի մոլի երկրպագուներ էին, և Դեվիդը ժառանգել էր այն սերը, որը տածում էին իր ծնողները Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
1992թ., երբ Դեվիդ Բեկհեմը ընդամենը 17 տարեկան էր, տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ հանդես եկավ մինչև 2003թ. վերջերը: 2003 թվականը Բեկհեմի համար դարձավ վերջինը անգլիական ակումբում: Տարաձայնությունները նրա և Ալեքս Ֆերգյուսոնի միջև հանգեցրին նրան, որ Մանչեսթեր Յունայթեդի խորհրդանիշը համարվող Բեկհեմը լքեց ակումբը և տեղափոխվեց այն ժամանակ աշխարհի հավաքական հիշեցնող Ռեալ Մադրիդ:
Այդ տարիներին Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրվել էր մի ընդհանուր թիմում հավաքել մոլորակի ամենատաղանդավոր ու փառահեղ ֆուտբոլիստներին: 2003թ. Դեվիդ Բեկհեմը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ նրան արդեն սպասում էին Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգոն, Լուիս Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը և այլ գերֆուտբոլիստներ:
Դեվիդ Բեկհեմը արքայական ակումբում անցկացրեց ընդհանուր առմամբ 159 հանդիպում և խփեց 20 գոլ, ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
Բացի ֆուտբոլայի կյանքից, Դեվիդ Բեկհեմը ակտիվորեն նկարահանվում է տարբեր գովազդային տեսահոլովակներում, ինչպես նաև ունի իր սեփական օծանելիքների և հագուստների արտադրամասեր աշխարհի տարբեր երկրներում: Դեվիդ Բեկհեմը ամուսնացած է հանրահայտ երգչուհի և մոդել Վիկտորիա Բեկհեմի հետ և ունի չորս երեխա` երեք տղա և մեկ աղջիկ:
Այժմ Դեվիդ Բեկհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում և չի շտապում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Ահա թե ինչպես է արտահայտվել Բեկհեմը իր կարիերայի ավարտի մասին. <<Եթե անկեղծ լինեմ, երբ ես մտածում եմ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, ապա ինձ պատկերացնում եմ Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եզրափակիչում գրավում եմ մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևում Անգլիայի հավաքականին: Ճիշտ է, ես այդ ժամանակ 39 տարեկան կլինեմ, բայց դրա մեջ վախենալու ոչինչ չկա>>, - հայտարարել է Բեկհեմը:
Մինչ օրս էլ, Ռեալ Մադրիդի երկրպագուները պարբերաբար հիշում են իրենց սիրելի կիսապաշտպանին ու հուսով են, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից: Իսկ հիմա, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Բեկհեմին Լոս Անջելես Գալաքսիում:

Լեգենդներ - Ռոբերտո Կառլոս (Տեսանյութ)

Ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռոբերտո Կառլոս Դա Սիլվա Ռոշան  ծնվել է 1973թ.- ի ապրիլի 10-ին, Գրասե քաղաքի Սան Ժոսե ֆերմայում: Ռոբերտո Կառլոս հանդես է եկել մի շարք հանրահայտ ակումբներում:Նա խաղոիմ է ձախակողմյա պաշտպանի դիրքում:1988թ.-ից սկսվել է նրա պրոֆեսիոնալ կարիերան ՈՒնիան-Սան Ժուան ակումբում:Կարլոսը այստեղ խաղացել է 4 մրցաշրջան,այնուհետև 1993թ-ի հունվարին տեղափոխվել է Պալմեյրաս,որի կազմում երկու անգամ  դարձել է Բրազիլիայի չեմպիոն:
1995թ.-ին Ռոբերտո Կառլոսը 3.5 մլն. եվրոյով տեղափոխվեց Միլանի Ինտեր,որտեղ նա անցկացրեց մեկ մրցաշրջան:Այնուհետև,1996թ.-ի հուլիսին` Մադրիդի Ռեալը 6 մլն. եվրոյով գնեց բրազիլացի պաշտպանին:Արդեն երրորդ խաղում Ռոբբին կարողացավ գոլ խփել Բետիսի դարպասին:Առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 42 հանդիպում և խփեց 5 գնդակ,դրանով օգնեց թիմին դառնալ Իսպանիայի չեմպիոն:Մեկ տարի անց նա ակումբի հետ կարողացավ տիրանալ Չեմպիոնների Լիգայի գավաթին:2000թ.-ին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը Ռեալի հետ,կրկին հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբի տիտղոսը:
2003թ.-ին լուրեր տարածվեցին այն մասին.որ Ռոբերտո Կառլոսը կարող է տեղափոխվել Չելսի կամ Ինտեր,սակայն Ռոբիի տեղափոխությունը չկայացավ և նա ստորագրեց նոր պայմանագիր Ռեալի հետ:
2007թ.-ի մարտի 7-ին Ռոբերտո Կառլոսը հայտարարեց,որ լքում է Ռեալ:Կառլոսը թագավորական ակումբի կազմում անցկացրել է 584 հանդիպում խփելով 71 գնդակ:Իսպանիայի առաջնության 370 հանդիպումներում խփել է 47 գնդակ,որը հանդիսանում է Ռեալի ռեկորդ արտասահմանցի խաղացողների միջև անցկացրած հանդիպումներ քանակով:
2007թ.-ի հունիսի 19-ին Ռոբբին տեղափոխվեց Ֆեներբախչե:
2009թ.-ի դեկտեմբերի 2-ին Կառլոսը երկու տարվա պայմանագիր ստորագրեց Կորինտիանսի հետ,այնուհետև 2011թ-ի փետրվարի 16-ին  2.5 տարվա պայմանագիր կնքեց Անժիի հետ:
Ռոբերտո Կառլոսը` 2002թ.-ին Բրազիլիայի հավաքականի կազմում դրձել է աշխարհի չեմպիոն,1997թ-ին և 1999թ-ին Ամերիկայի գավաթակիր,1997թ-ին Կոննֆեդերացիայի գավաթակիր,1998թ.-ին աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,1996թ.-ին Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 1995թ.-ին Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր:
Հուսով ենք,որ Ռոբերտո Կառլոսը դեռ մեզ կուրախացնի իր ելույթներով և անկրկնելի գոլերով: 

Լեգենդներ - Ալֆրեդո Դի Ստեֆանո (Տեսանյութ)

Բոլոր գրանդ ակումբների պատմության մեջ լինում են անհատականություններ, որոնք հավերժ հիշվում են բոլորի կողմից` անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Այդպիսի անհատականություն է Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ով վառ հիշողություն է թողել Ռեալ Մադրիդի և ընդհանրապես, ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ:
Ալֆրեդո Դի Ստեֆանոն ծնվել է 1926թ. հունիսի 4-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Նա համարվում է արգենտինական, կոլումբական և իսպանական ֆուտբոլի հիմնասյուներից մեկը: Այսպես, Արգենտինայի ազգային հավաքականում Դի Ստեֆանոն անց է կացրել 6 հանդիպում և խփել 6 գոլ, Կոլումբիայի հավաքականում` 4 հանդիպում, իսկ Իսպանիայի հավաքականում` 31 հանդիպում և 23 գոլ:
2000թ. Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ռեալ Մադրիդում զբաղեցրեց ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը, իսկ 2008թ.-ից, նա համարվում է ՈՒԵՖԱ-ի պատվավոր նախագահ:
Լեգենդար հարձակվողը իր կարիերան սկսել է Ռիվեր-Փլեյթում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Ռիվեր-Փլեյթից հետո Դի Ստեֆանոն հանդես եկավ ևս մի քանի ակումբներում, որից հետո տեղի ունեցավ Ֆուտբոլի համար պատմական մի իրադարձություն, որը հետագայում միայն պետք է գնահատվեր: Այդ պատմական իրադարձությունը Ալֆրեդո Դի Ստեֆանոյի տեղափոխությունն էր Ռեալ Մադրիդ, որտեղ և պետք է կայանար և զարգանար Դի Ստեֆանո ֆենոմենը: 1953թ. սեպտեմբերի 23-ին Ալֆրեդո Դի Ստեֆանոն առաջին անգամ Ռեալի կազմում դուրս եկավ խաղադաշտ, որտեղ սակայն իր թիմը պարտվեց ֆրանսիական Նանսին 2-4 հաշվով: Այդ մրցավեճում, այնուամենայնիվ, Դի Ստեֆանոյին հաջողվեց գոլ խփել. դա լեգենդար հարձակվողի առաջին գնդակն էր, որին պետք է հետևեին մնացած 306-ը: Այդ առաջնությունում Ալֆրեդոն 29 գոլ հեղինակեց և դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն: Ալֆրեդո Դի Ստեֆանոն արքայական ակումբի կազմում անց է կացրել ընդհանուր առմամբ 396 հանդիպում և խփել 307 գնդակ: Այս ռեկորդը անսասան մնաց մինչև 2009թ. փետրվարի 25-ը, երբ Ռեալ Մադրիդի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը սահմանեց նոր ռեկորդ արքայական ակումբի պատմության մեջ:
1967թ. հունիսի 7-ին 130 հազար հանդիսատեսի առկայության ներքո Ալֆրեդո Դի Ստեֆանոն անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը: Այդ օրը Ռեալը մրցում էր շոտլանդական Աթլեթիկի հետ: Հանդիպման 13-րդ րոպեին Ալֆրեդոն, որը խաղադաշտ էր դուրս եկել ավագի թևկապով, փոխարինվեց և ավագի թևկապն հանձնելով Ռամոն Գրոսսոյին` հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:

Լեգենդներ - Ֆերնանդո Հիերո (Տեսանյութ)

Ֆերնանդո Հիերոն ծնվել է 1968թ. մարտի 23-ին Իսպանիայի Մալագա քաղաքում: Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, ինչպես նաև երկար տարիներ եղել է հավաքականի և Ռեալ Մադրիդի անփոխարինելի ավագը: Հիերոն խաղացել է պաշտպանական գոտում, սակայն եղել են հանդիպումներ, երբ նա խաղացել է նաև կիսապաշտպանական գոտում:
Ֆերնանդոն իր կարիերայի ընթացքում հինգ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնության գավաթը և երեք անգամ էլ` Չեմպիոնների Լիգայի գավաթը: Հարկ է նշել, որ Հիերոն այս բոլոր հաղթանակներին ու տիտղոսներին արժանացել է Ռեալ Մադրիդի կազմում:
2007թ. սեպտեմբերից Ֆերնանդո Հիերոն աշխատում էր Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում` որպես սպորտային տնօրեն: Հենց այդ ժամանակաշրջանում էլ Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն (2010թ.), իսկ մեկ տարի անց դարձավ նաև աշխարհի չեմպիոն: 2011թ. Ֆերնանդո Հիերոն վերադարձավ իր ծննդավայր Մալագա և դարձավ համանուն թմի տնօրենը:
Հիերոն իր վերջին գոլը Իսպանիայի ազգային հավաքականում խփեց 2002թ. հունիսի 7-ին աշխարհի առաջնությունում` Պարագվայի դեմ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է, այդ ժամանակ Պարագվայի դարպասապահը հանրահայտ Խոսե Լուիս Չիլավերտն էր: Այս առաջնությունը վերջինը եղավ լեգենդար ավագ Հիերոյի համար: Դրանից հետո իսպանացի կենդանի լեգենդը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին` 34 տարեկան հասակում:

Լեգենդներ - Զինեդին Զիդան (Զիզու) (Տեսանյութ)

Ֆուտբոլի լեգենդ և կաշվե գնդակի մեծ վարպետ Զինեդին Զիդանը ծնվել է 1972թ.-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:Զիզուն խաղացել է մի շարք աշխարահահռչակ թիմերի կազմում:Նա խաղացել է հարձակվողական ոճի  կիսապաշտպանի դիրքում:1992-1996թթ. խաղացել է ֆրանսիական Բորդոյի կազմում:1996թ.-ին տեղափոխվել է Թուրինի Յուվենթուս,1997-1998թթ.մրցաշրջանում Յուվենթուսի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն,1997թ.-ին հաղթել է Իտալիայի սուպեր գավաթը:1998թ.-ին արժանացել է <<Ոսկե գնդակ>>-ի:Նույն թվականին ճանաչվել է Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:1998թ.-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի,իսկ 2000թ.-ին Եվրոպայի չեմպիոն:
Թեև Զիդանը Յուվենթուսի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2005թ.-ը,սակայն 2001թ.-ի         ամռանը ռեկորդային 75 միլիոն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի Ռեալ,որտեղ հավաքված էին ֆուտբոլի այդ տարիների ամենափայլուն աստղերը:Զիզուն շատ դժվար հարմարվեց նոր երկրում և նոր թիմում:
2001-2002թթ Զիդանը օգնեց Ռեալին հաղթել Չեմպիոնների Լիգայում,իսկ եզրափակիչ խաղում անկրկնելի գոլ խփեց Լեվերկուզենի Բայերի դարպասին: 
2002-2003թթ թագավորական ակումբի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Ռեալի կազմում Զիզուն անցկացրել է 225 հանդիպոիմ խփելով 49 գնդակ:
Զիդանը հայտարարեց,որ 2006թ.-ի աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո կթողնի մեծ ֆուտբոլը:Ֆրանսիայի հավաքականը այդ առաջնությունում հասավ մինչև եզրափակիչ,որտեղ իր մեծ լուման ներդրեց Զինեդին Զիդանը,սակայն նրա կարիերայի վերջին խաղը ավարտվեց նրա դաշտից հեռացումով Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար:
2009թ.-ի հունիսի 1-ին Զիդանը նշանակվեց Ռեալի նախագահ`Ֆլորենտինո Պերեսի օգնական,որին ակտիվորեն աջակցեց ընտրություններում:2010թ.-ի մայիսի 30-ին մասնակցեց  Ռեալի և Միլանի միջև տեղի ունեցած բարեգործական խաղին:2010թ.-ի հուլիսի 8-ին Զիզուն նշանակվեց <<Ռեալ Մադրիդ>>ֆուտբոլային ակումբի առաջին թիմի առաջիկա մրցաշրջանի տնօրեն:

Լեգենդներ - Ռոնալդո (Լուիս Նազարիո Դե Լիմա)

Ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռոնալդոն, նույն ինքը` Լուիս Նազարիո Դե Լիման, ծնվել է 1976թ.սեպտեմբերի 18-ին` Ռիո Դե Ժաներիոյում: Ռոնալդոն խաղում էր կենտրոնական հարձակվողի գոտում: Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 98 հանդիպում և խփել 62 գոլ: Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ: 1997-99թ. Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն, 1998թ. ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, 2002թ. միջմայրցամաքային հաղթող,1998թ. աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, 2002թ. աշխարհի չեմպիոն,1996-97 և 2002թ ճանաչել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ,1997 և 2002թ. եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում խաղացել է հետևյալ ակումբներում` 1993-94թ.<<Կրուզեյրո>>, 1994-96թ.<<ՊՍՎ>>, 1996-97թ. <<Բարսելոնա>>, 2002-2007թ.<<Ինտեր>>,  2007-2008թ. <<Միլան>>,  2008-2011թ. <<Կորինտիանս>>:
2002թ.աշխարհի առաջնության ավարտից հետո Մադրիդի Ռեալը ձեռք բերեց Ռոնալդոյին, որի համար վճարեց 50 միլիոն եվրո: Նա սկսեց գոլեր խփել  առաջին իսկ խաղերից: Ռոնալդոն Ռեալի կազմում մասնակցել է 177 հանդիպման և խփել 104 գոլ:
2011թ.Ռոնալդոն ավարտեց իր կարիերան, հրաժեշտի խաղը տեղի ունեցավ հունիսի 7-ին` Բրազիլիայի և Ռումինիայի ազգային հավաքականների միջև:
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars