Glam Info

Home » , , , » Լեգենդներ - Դեվիդ Բեկհեմ (Տեսանյութ)

Լեգենդներ - Դեվիդ Բեկհեմ (Տեսանյութ)

Սիրելի ընթերցողներ, մենք շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստների փառահեղ կարիերան: Այսօր մենք կծանոթանանք Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեկհեմի Ռեալում անցկացրած տարիներին:
Դեվիդ Բեկհեմը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին Լոնդոնում: Մանուկ հասակում Բեկհեմը իր ամբողջ ժամանակը ծախսում էր Ֆուտբոլ խաղալու վրա: Բեկհեմի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի մոլի երկրպագուներ էին, և Դեվիդը ժառանգել էր այն սերը, որը տածում էին իր ծնողները Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
1992թ., երբ Դեվիդ Բեկհեմը ընդամենը 17 տարեկան էր, տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ հանդես եկավ մինչև 2003թ. վերջերը: 2003 թվականը Բեկհեմի համար դարձավ վերջինը անգլիական ակումբում: Տարաձայնությունները նրա և Ալեքս Ֆերգյուսոնի միջև հանգեցրին նրան, որ Մանչեսթեր Յունայթեդի խորհրդանիշը համարվող Բեկհեմը լքեց ակումբը և տեղափոխվեց այն ժամանակ աշխարհի հավաքական հիշեցնող Ռեալ Մադրիդ:
Այդ տարիներին Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրվել էր մի ընդհանուր թիմում հավաքել մոլորակի ամենատաղանդավոր ու փառահեղ ֆուտբոլիստներին: 2003թ. Դեվիդ Բեկհեմը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ նրան արդեն սպասում էին Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգոն, Լուիս Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը և այլ գերֆուտբոլիստներ:
Դեվիդ Բեկհեմը արքայական ակումբում անցկացրեց ընդհանուր առմամբ 159 հանդիպում և խփեց 20 գոլ, ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
Բացի ֆուտբոլայի կյանքից, Դեվիդ Բեկհեմը ակտիվորեն նկարահանվում է տարբեր գովազդային տեսահոլովակներում, ինչպես նաև ունի իր սեփական օծանելիքների և հագուստների արտադրամասեր աշխարհի տարբեր երկրներում: Դեվիդ Բեկհեմը ամուսնացած է հանրահայտ երգչուհի և մոդել Վիկտորիա Բեկհեմի հետ և ունի չորս երեխա` երեք տղա և մեկ աղջիկ:
Այժմ Դեվիդ Բեկհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում և չի շտապում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Ահա թե ինչպես է արտահայտվել Բեկհեմը իր կարիերայի ավարտի մասին. <<Եթե անկեղծ լինեմ, երբ ես մտածում եմ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, ապա ինձ պատկերացնում եմ Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եզրափակիչում գրավում եմ մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևում Անգլիայի հավաքականին: Ճիշտ է, ես այդ ժամանակ 39 տարեկան կլինեմ, բայց դրա մեջ վախենալու ոչինչ չկա>>, - հայտարարել է Բեկհեմը:
Մինչ օրս էլ, Ռեալ Մադրիդի երկրպագուները պարբերաբար հիշում են իրենց սիրելի կիսապաշտպանին ու հուսով են, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից: Իսկ հիմա, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Բեկհեմին Լոս Անջելես Գալաքսիում:

Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars