Glam Info

Showing posts with label Ռեալ Մադրիդ. Show all posts
Showing posts with label Ռեալ Մադրիդ. Show all posts

Ռոնալդու: Մենք պետք է վայելենք մեր հաղթանակը և շարժվենք առաջ

Կրիշտիանո Ռոնալդուի խփած գոլը Բարսելոնին
Ռեալ Մադրիդի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գոհ է իր թիմի ցուցադրած խաղից Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում, որտեղ Արքայական ակումբը հաղթանակ տարավ և դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:
- Այս տիտղոսը մեզ վստահություն կներշնչի: Այժմ մենք պետք է վայելենք մեր հաղթանակը, սակայն լավ հասկանում ենք, որ պետք է նաև շարժվել առաջ: Ինչ վերաբերվում է մեր ցուցադրած խաղին, ապա պետք է ասեմ, որ թիմը հաջող մեկնարկ ունեցավ, սակայն հանդիպման վերջում որոշակի հոգնածություն նկատվեց, - հայտարարել է Ռոնալդուն:

Ռեալը` Իսպանիայի Սուպերգավաթակիր (Տեսանյութ)

Ռեալ Մադրիդ - Բարսելոն 2-1
Ռեալ Մադրիդը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում հաղթեց Բարսելոնին և դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը ավարտվեց 2-1 հօգուտ արքայական ակումբի:
Ռեալ Մադրիդը շատ արագ, առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ. աչքի ընկան Գոնսալո Հիգուաինը և Կրիշտիանո Ռոնալդուն: Հանդիպման 27-րդ րոպեին Բարսելոնի վիճակը էլ ավելի կրիտիկական դարձավ, երբ խաղադաշտից հեռացվեց Ադրիանոն:
Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսի վերջում կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:

Ռեալ Մադրիդի և Բարսելոնի հայտացուցակները

Ռեալ Մադրիդ - Բարսելոն
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռեալ Մադրիդի և Բարսելոնի հայտացուցակները Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության համար պատասխան հանդիպման համար:
Ռեալ Մադրիդ: Կասիլիաս, Պեպե, Ռամոս, Արբելոա, Մարսելո, Հեդիրա, Ալոնսո, Դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու, Հիգուաին:
Բարսելոն: Վալդես, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ադրիանո, Բուսկետս, Չավի, Ինիեստա, Ալեքսիս, Մեսսի, Պեդրո:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում, Երևանի ժամանակով 00:30-ին:

Ռեալ Մադրիդ 1 -1 Վալենսիա (Տեսանյութ)

Ռեալ Մադրիդ 1 - 1 Վալենսիա
Երեկ տեղի ունեցան Իսպանիայի առաջնության առաջին տուրի հերթական հանդիպումները: Ռեալ Մադրիդը հյուրընկալել էր Վալենսիային: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին տան տերերը. աչքի ընկավ Գոնսալո Հիգուայինը: Սակայն հանդիպման 41-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ջոնաս Գոնսալեսը:
Այսպիսով, Ռեալ Մադրիդի համար մեկնարկային հանդիպումը անհաջող ստացվեց. արքայական ակումբը կորցրեց կարևոր միավորներ, այն ժամանակ, երբ Բարսելոնը 5-1 հաշվով հաղթանակ տարավ Ռեալ Սոսիեդատի նկատմամբ:

Մոուրինիոն ելույթ կունենա ԱՄՆ-ում

Ռեալ Մադրիդի գլխավոր Մարզիչ Ժոզե Մոուրինիոն ԱՄՆ-ում
Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ԱՄՆ-ում հանդես կգա ելույթով, որտեղ մասնակցելու են շուրջ 200 ամերիկացի մասնագետներ:
Հիշեցնենք, որ արքայական ակումբը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ անց է կացնում իր մարզահավաքը նոր մրցաշրջանից առաջ:
Ժոզե Մոուրինիոն հարցին, թե ինչպես է նրան հաջողվել այսքան տիտղոսներ նվաճել, նա պատասխանել է. - "Մեր հաջողությունների գաղտնիքը չափազանց դժվար հարց է: Ինձ հաճախ են հարցնում այս մասին: Ես կարող եմ նշել խաղային որակների, համախմբման, աշխատանքի մեթոդների հանգամանքները", - հայտարարել է պորտուգալացի մասնագետը:

Պիշչեկը հնարավոր է տեղափոխվի Ռեալ Մադրիդ

Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, Դորտմունդի Բորուսիայի պաշտպան Լուկաշ Պիշչեկը հնարավոր է տեղափոխվի Ռեալ Մադրիդ:
Հաղորդվում է, որ արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Պիշչեկի ծառայություններով և այս տրանսֆերի միջոցով ցանկանում է հզորացնել պաշտպանության աջ թևը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Պիշչեկը 44 հանդիպում է անցկացրել Գերմանիայի չեմպիոնի կազմում և խփել 4 գոլ:

Մոուրինիոն նորից քննադատեց Պեպին

Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կրկին քննադատության է արժանացրել Բարսելոնի գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլային:
<<Ոչ-ոք իդեալական չէ, բայց ես երբեք այնպես չէի վարվի, ինչպես վարվեց Պեպ Գուարդիոլան Կատալոնական ակումբի հետ: Իմ կյանքի նպատակը ամենևին Բարսելոնին հաղթելը չէ, ինչպես մեկնաբանում են տարբեր լրատվամիջոցներ: Ես դեռ գործող պայմանագիր ունեմ արքայական ակումբի հետ և ցանկանում եմ մնալ Իսպանիայում>>, - հայտարարել է Մոուրինիոն:

Մեսութ Օզիլ - Ես երբեք չեմ մոռանա այս առաջնությունը


Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կիսվել է իր տպավորություններով Լա Լիգայի գավաթը հաղթելուց հետո:
<<Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Բավարիայից կրած պարտությունից հետո մենք շատ ժամանակ չունեինք կատարվածի մասին մտածելու համար: Շուտափույթ հարկավոր էր կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա: Ես երբեք չեմ մոռանա այս առաջնությունը>>, - հայտարարել է Օզիլը:

Ընկերական հանդիպում Լոս Անջելես Գելեքսիի հետ

Ռեալ Մադրիդը, նախքան հաջորդ մրցաշրջանի մեկնարկը, ընկերական հանդիպում կանցկացնի Լոս Անջելես Գելեքսիի հետ:
Հանդիպումը նախատեսված է անցկացնել այս տարվա օգոստոսի 2-ին: 2005 թվականից սկսած այս երկու թիմերը հանդիպել են արդեն չորս անգամ:
<<Մենք ուրախ ենք, որ մեր երկրպագուները նորից կտեսնեն աշխարհի ամենահզոր ակումբներից մեկին: Սա մեծ իրադարձություն է Հյուսիսային Կալիֆորնիայի համար>>, - հայտարարել է Գելեքսիի տնօրեն Քրիս Մակգովանը:

Կարանկա - Մեր նպատակն է հավաքել 100 միավոր

Մադրիդի գլխավոր մարզչի օգնական Կարանկան Գրանադայի դեմ տարած հաղթանակից հետո շփվել է լրագրողների հետ.
<<Հիմա մեր նպատակն է հավաքել 100 միավոր:Այս թիմը և այս մարզաշապիկը աժանի է հարգանքի և համապատասխան վերաբերմունքի մինչև առաջնության վերջին հանդիպման,վերջին րոպեն>>:

Ռոնալդուն խփեց իր 300 - րդ գնդակը կարիերայում

Ռեալի գլխավոր ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն, Գրանադաի դարպասը խփած գնդակով,իր կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 300-ի:
Պորտուգալացին 268 - անգամ աչքի է ընկել տարբեր ակումբներում և 32 - անգամ ազգային հավաքականի կազմում:

Ֆ.Հիգուային - Իմ եղբայրը չի հեռանա Մադրիդից

Մադրիդի Ռեալի շատ երկրպագուներ անհանգստացած են Բերնաբեույի հասարակության կողմից սիրված Գոնսալո Հիգուայինի հեռանալու մասին լուրերից:
Սակայն Գոնսալոյի հարազատ եղբայր ` Ֆեդերիկո Հիգուայինը հերքել է այդ լուրերը և ասել է,որ Պիպիտան ոչ մի տեղ չի գնալու:

Գրանադա 1 - 2 Ռեալ Մադրիդ (Տեսանյութ)

Երեկ Լոս Կարմենես մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի Գրանադա - Ռեալ Մադրիդ հանդիպումը,որն ավարտվեց Մադրիդի հաղթանակով ` 1:2:


Ռեալ Մադրիդը տոնեց իր հաղթանակը Սիբելեսում (Տեսանյութ)

Երեկ երեկոյան Ռեալ Մադրիդը Սիբելեսի հրապարակում մեծ խանդավառությամբ տոնեց իր 32-րդ չեմպիոնական տիտղոսը Իսպանիայի առաջնության շրջանակներում:
Սիբելեսի հրապարակը դարձել է Ռեալ Մադրիդի ավանդական վայրը, որտեղ ակումբը նշում է իր հաղթանակները:

Հատուկ մարզաշապիկներ Adidas-ից` Ռեալի չեմպիոնության կապակցությամբ

Հանրահայտ Adidas ընկերությունը Ռեալ Մադրիդի չեմպիոն դառնալու կապակցությամբ նոր, հատուկ մարզաշապիկ է թողարկել:
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, մարզաշապիկներն արդեն վաճառքի են հանվել Սանտիագո Բերնաբեու մարզադաշտի արքայական ակումբի խանութում:
Մարզաշապիկի վրա պատկերված է չեմպիոնական գավաթը, որի մեջ գրված է 32, այսինքն` Ռեալ Մադրիդի 32-րդ չեմպիոնությունը Լա Լիգայում: Գավաթի երկու կողմում պատկերված են այն տարեթվերը, երբ Ռեալը հաղթել է Իսպանիայի առաջնության տիտղոսը:

Կակա - Մենք միասնական թիմ ենք

Ռեալ Մադրիդի բրազիլացի կիսապաշտպան Կական մեկնաբանել է արքայական ակումբի չեմպիոնության փաստը:
<<Սա ուղղակի երջանկություն է: Չեմպիոնությունը մեզ տրվեց շատ դժվար շաբաթվա ընթացքում, երբ մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայի հետագա մրցապայքարից: Կարծում եմ, որ մենք հաղթեցինք առաջնությունը այն պարզ տրամաբանությամբ, որ մենք միասնական և ամբողջական թիմ ենք>>, - հայտարարել է Կական:

Արբելոա - Բարսայի փառահեղ օրերին շուտով վերջ կտրվի

Ռեալ Մադրիդի պաշտպան Ալվարո Արբելոան

Ոսկե Գոնսալոն (Տեսանյութ)

Ինչպես 4 տարի առաջ այնպես էլ

Ռոնալդուն ընդհարվել է աշխարհի չեմպիոն Խավի Մարտինեսի հետ

Կրիշտիանո Ռոնալդուն երեկ Աթլետիկի դեմ հանդիպման

Սեխիո Ռամոս - Ռեալը չեմպիոն է

Ռեալ Մադրիդի պաշտպան Սերխիո Ռամոսը
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars