Glam Info

Showing posts with label Դեվիդ Բեկհեմ. Show all posts
Showing posts with label Դեվիդ Բեկհեմ. Show all posts

Ընկերական հանդիպում Լոս Անջելես Գելեքսիի հետ

Ռեալ Մադրիդը, նախքան հաջորդ մրցաշրջանի մեկնարկը, ընկերական հանդիպում կանցկացնի Լոս Անջելես Գելեքսիի հետ:
Հանդիպումը նախատեսված է անցկացնել այս տարվա օգոստոսի 2-ին: 2005 թվականից սկսած այս երկու թիմերը հանդիպել են արդեն չորս անգամ:
<<Մենք ուրախ ենք, որ մեր երկրպագուները նորից կտեսնեն աշխարհի ամենահզոր ակումբներից մեկին: Սա մեծ իրադարձություն է Հյուսիսային Կալիֆորնիայի համար>>, - հայտարարել է Գելեքսիի տնօրեն Քրիս Մակգովանը:

Լեգենդներ - Դեվիդ Բեկհեմ (Տեսանյութ)

Սիրելի ընթերցողներ, մենք շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստների փառահեղ կարիերան: Այսօր մենք կծանոթանանք Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեկհեմի Ռեալում անցկացրած տարիներին:
Դեվիդ Բեկհեմը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին Լոնդոնում: Մանուկ հասակում Բեկհեմը իր ամբողջ ժամանակը ծախսում էր Ֆուտբոլ խաղալու վրա: Բեկհեմի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի մոլի երկրպագուներ էին, և Դեվիդը ժառանգել էր այն սերը, որը տածում էին իր ծնողները Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
1992թ., երբ Դեվիդ Բեկհեմը ընդամենը 17 տարեկան էր, տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ հանդես եկավ մինչև 2003թ. վերջերը: 2003 թվականը Բեկհեմի համար դարձավ վերջինը անգլիական ակումբում: Տարաձայնությունները նրա և Ալեքս Ֆերգյուսոնի միջև հանգեցրին նրան, որ Մանչեսթեր Յունայթեդի խորհրդանիշը համարվող Բեկհեմը լքեց ակումբը և տեղափոխվեց այն ժամանակ աշխարհի հավաքական հիշեցնող Ռեալ Մադրիդ:
Այդ տարիներին Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրվել էր մի ընդհանուր թիմում հավաքել մոլորակի ամենատաղանդավոր ու փառահեղ ֆուտբոլիստներին: 2003թ. Դեվիդ Բեկհեմը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ նրան արդեն սպասում էին Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգոն, Լուիս Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը և այլ գերֆուտբոլիստներ:
Դեվիդ Բեկհեմը արքայական ակումբում անցկացրեց ընդհանուր առմամբ 159 հանդիպում և խփեց 20 գոլ, ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
Բացի ֆուտբոլայի կյանքից, Դեվիդ Բեկհեմը ակտիվորեն նկարահանվում է տարբեր գովազդային տեսահոլովակներում, ինչպես նաև ունի իր սեփական օծանելիքների և հագուստների արտադրամասեր աշխարհի տարբեր երկրներում: Դեվիդ Բեկհեմը ամուսնացած է հանրահայտ երգչուհի և մոդել Վիկտորիա Բեկհեմի հետ և ունի չորս երեխա` երեք տղա և մեկ աղջիկ:
Այժմ Դեվիդ Բեկհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում և չի շտապում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Ահա թե ինչպես է արտահայտվել Բեկհեմը իր կարիերայի ավարտի մասին. <<Եթե անկեղծ լինեմ, երբ ես մտածում եմ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, ապա ինձ պատկերացնում եմ Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եզրափակիչում գրավում եմ մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևում Անգլիայի հավաքականին: Ճիշտ է, ես այդ ժամանակ 39 տարեկան կլինեմ, բայց դրա մեջ վախենալու ոչինչ չկա>>, - հայտարարել է Բեկհեմը:
Մինչ օրս էլ, Ռեալ Մադրիդի երկրպագուները պարբերաբար հիշում են իրենց սիրելի կիսապաշտպանին ու հուսով են, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից: Իսկ հիմա, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Բեկհեմին Լոս Անջելես Գալաքսիում:

Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars