Պատմություն

Ռեալ Մադրիդ ՖԱ-ն (իսպաներեն` Real Madrid Club de Futbol) իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է: Ստեղծվել է 1902թ., մասնակցում է Լա Լիգայում և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային  31 հաղթանակ Լա Լիգայում, 17 գավաթ` Կոպա Դել Ռեյում (արքայական գավաթ) և ռեկորդային 9 գավաթ` Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեո մարզադաշտում, որը գտնվում է Մադրիդում: 2000թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն մադրիդյան ակումբին պարգևատրեց <<20-րդ դարի լավագույն ակումբ>> մրցանակով:
Ռեալ Մադրիդը աշխարհի ամենահարուստ ակումբն է, որի եկամուտները գնահատվում են 351 մլն. Եվրո: Ռեալը նաև ամենահայտնի և ամենամեծ ֆուտբոլային ակումբներից է աշխարհում:
1986թ. ստեղծվեց <<ֆուտբոլ սքայ>> ֆուտբոլային ակումբը` դառնալով մադրիդյան ակումբի հիմքը: Շուտով, Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը: 1920թ. հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս 8-րդը ակումբին շնորհեց արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է ռեալ: Այստեղից էլ գալիս է ակումբի անվանումը` Ռեալ Մադրիդ:
Առաջին իսկ տարիներից թիմը առաջատարների շարքերում է եղել, և արդեն 1903թ. Ռեալը դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվել է Բիլբաոյի Աթլետիկին:

Ռեալ Մադրիդի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները: Այդ տարիներին Եվրոպայում որոշեցին ստեղծել աշխարհամասի ֆուտբոլային ֆեդերացիա, որը նպատակ ուներ կարգավորել ինչպես ակումբների, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով առաջնությունները: Եվ հենց Ռեալ Մադրիդը դարձավ Եվրոպայի Չեմպիոնների գավաթի առաջին խաղարկության հաղթողը 1954-1955 թվականների մրցաշրջանում:
Հաջորդ վերելքն ընդունված է համարել 1999թ., երբ թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալ Մադրիդում: Իսպանիայի առաջնությունում Դել Բոսկեն այդքան էլ հաջողություններ չունեցավ. 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը: Սակայն Դել Բոսկեն արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում: Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել այդ ժամանակաշրջանի ֆուտբոլային աստղերին: Առաջին ձեռքբերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգոն 71 մլն. Եվրյի դիմաց: Մեկ տարի անց ակումբի շարքերը համալրեց ֆրանսիացի Զինեդին Զիդանը ռեկորդային 75 մլն. Եվրոյով: Եվս Մեկ տարի անց Մադրիդ եկան բրազիլացի Ռոնալդոն, անգլիացիներ Բեկհեմը և Օուենը: Պերեսի ղեկավարման ժամանակաշրջանում արքայական ակումբը երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունը և մեկ անգամ էլ` Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars