Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts
Showing posts with label Ֆուտբոլ. Show all posts

Ռոնալդու: Մենք պետք է վայելենք մեր հաղթանակը և շարժվենք առաջ

Կրիշտիանո Ռոնալդուի խփած գոլը Բարսելոնին
Ռեալ Մադրիդի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գոհ է իր թիմի ցուցադրած խաղից Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում, որտեղ Արքայական ակումբը հաղթանակ տարավ և դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:
- Այս տիտղոսը մեզ վստահություն կներշնչի: Այժմ մենք պետք է վայելենք մեր հաղթանակը, սակայն լավ հասկանում ենք, որ պետք է նաև շարժվել առաջ: Ինչ վերաբերվում է մեր ցուցադրած խաղին, ապա պետք է ասեմ, որ թիմը հաջող մեկնարկ ունեցավ, սակայն հանդիպման վերջում որոշակի հոգնածություն նկատվեց, - հայտարարել է Ռոնալդուն:

Ռեալը` Իսպանիայի Սուպերգավաթակիր (Տեսանյութ)

Ռեալ Մադրիդ - Բարսելոն 2-1
Ռեալ Մադրիդը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում հաղթեց Բարսելոնին և դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը ավարտվեց 2-1 հօգուտ արքայական ակումբի:
Ռեալ Մադրիդը շատ արագ, առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ. աչքի ընկան Գոնսալո Հիգուաինը և Կրիշտիանո Ռոնալդուն: Հանդիպման 27-րդ րոպեին Բարսելոնի վիճակը էլ ավելի կրիտիկական դարձավ, երբ խաղադաշտից հեռացվեց Ադրիանոն:
Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսի վերջում կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:

Ռեալ Մադրիդի և Բարսելոնի հայտացուցակները

Ռեալ Մադրիդ - Բարսելոն
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռեալ Մադրիդի և Բարսելոնի հայտացուցակները Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության համար պատասխան հանդիպման համար:
Ռեալ Մադրիդ: Կասիլիաս, Պեպե, Ռամոս, Արբելոա, Մարսելո, Հեդիրա, Ալոնսո, Դի Մարիա, Օզիլ, Ռոնալդու, Հիգուաին:
Բարսելոն: Վալդես, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ադրիանո, Բուսկետս, Չավի, Ինիեստա, Ալեքսիս, Մեսսի, Պեդրո:
Հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում, Երևանի ժամանակով 00:30-ին:

Ռեալ Մադրիդ 1 -1 Վալենսիա (Տեսանյութ)

Ռեալ Մադրիդ 1 - 1 Վալենսիա
Երեկ տեղի ունեցան Իսպանիայի առաջնության առաջին տուրի հերթական հանդիպումները: Ռեալ Մադրիդը հյուրընկալել էր Վալենսիային: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին տան տերերը. աչքի ընկավ Գոնսալո Հիգուայինը: Սակայն հանդիպման 41-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ջոնաս Գոնսալեսը:
Այսպիսով, Ռեալ Մադրիդի համար մեկնարկային հանդիպումը անհաջող ստացվեց. արքայական ակումբը կորցրեց կարևոր միավորներ, այն ժամանակ, երբ Բարսելոնը 5-1 հաշվով հաղթանակ տարավ Ռեալ Սոսիեդատի նկատմամբ:
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars