Glam Info

Home » , , , » Լեգենդներ - Ռաուլ Գոնսալես Բլանկո (Տեսանյութ)

Լեգենդներ - Ռաուլ Գոնսալես Բլանկո (Տեսանյութ)

Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ. հունիսի 27-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Ռաուլը 16 տարի շարունակ հանդես է եկել արքայական ակումբում և դարձել նրա կուռքն ու խորհրդանիշը:
Ռաուլը մեծացել է Մադրիդի մերձակայքում: Նրա հայրը` դոն Պեդրոն, եղել է Աթլետիկո Մադրիդի մոլի երկրպագուներից մեկը: Դոն Պեդրոն երազում էր իր որդուն տեսնել հենց Աթլետիկո Մադրիդի կազմում, սակայն Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ճակատագիրը կապեց նրան Ռեալ Մադրիդի հետ և շատ շուտով պարզ դարձավ, որ Ռաուլը դառնալու է Ռեալի առաջատարներից մեկը: Ռաուլը իր խփած գոլերի քանակով դարձավ արքայական ակումբի լավագույն ռմբարկուն ամբողջ պատմության մեջ` գերազանցելով լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Ընդհանուր առմամբ, Ռաուլը 323 գոլ է խփել Ռեալ Մադրիդում անցկացրած 16 տարիների ընթացքում:
Ընդհանրապես, խոսելով Ռեալ Մադրիդի մասին, անհնար է չհիշատակել Ռաուլ Գոնսալես Բլանկոյի անունը: Նա համարվում է Ռեալ Մադրիդի միակ և անկրկնելի ավագը, նրա հովանավորն ու խորհրդանիշը: 
Ռեալ Մադրիդից Ռաուլի հեռանալը չափազանց վատ ազդեցություն ունեցավ ընդհանուր թիմի խաղի և հոգեբանության վրա: Յուրաքանչյուր խաղում Ռաուլի մասնակցությունը հավելյալ ինքնավստահություն էր ներշնչում խաղընկերների մոտ: Այստեղ պետք է նշել նաև երկրպագուների գործոնը: Նրանք չափազանց տխուր էին, երբ Ռաուլը հեռանում էր Մադրիդից:
Ահա թե ինչպես է արտահայտվել Ռաուլը Ռեալ Մադրիդի մասին. <<Ռեալում անցկացրած տարիները ուղղակի հիանալի էին ինձ համար: Ռեալն իմ ակումբն է, ես հավերժ մադրիդիստ կմնամ, Ռեալը փոխեց իմ կյանքը: Սակայն եկավ մի ժամանակաշրջան, երբ ես ստիպված էի հեռանալ Ռեալից: Իհարկե, ավագի թևկապը մեծ նշանակություն ունի այդ ակումբի յուրաքանչուր ֆուտբոլիստի համար, բայց ես ուրիշ բան էի փնտրում: Ես կարող էի մնալ, բայց այդ դեպքում հաճույք չէի ստանա ֆուտբոլից>>, - իր հրաժեշտի ասուլիսում հայտարարել էր Ռաուլը:
Ռեալ Մադրիդից Ռաուլը տեղափոխվեց գերմանական Շալկե 04, որտեղ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ այդ տարիքում նույնիսկ նա շարունակում է մնալ նախկին Ռաուլը:
Ռաուլը ամուսնացած է նախկին մոդել Մամեն Սանսի հետ և ունի 5 երեխա` երեք տղա և երկու աղջիկ: Ռաուլը ազատ ժամանակ սիրում է հետևել կորիդաներին և լսել իսպանական երաժշտություն:
Իսկապես, շատ քչերին է հաջողվում կենդանության օրոք համարվել լեգենդ այս կամ այն ակումբի կամ հավաքականի համար: Ռաուլը Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի արժանի լեգենդն է: Ինչքան էլ, որ նա պնդի, թե արքայական ակումբը փոխել է իր կյանքը, միևնուն է, երկրպագուները կարծում են, որ հենց Ռաուլն է փոխել Ռեալ Մադրիդի կյանքը, եղանակ ստեղծել այդտեղ: Ռաուլը, ինչպես և Ռեալ Մադրիդը, հավերժ են: Նա միշտ ապրելու է մադրիդիստների սրտերում և հիշողության մեջ:

         
Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars