Home » , , , , » Լեգենդներ - Ալֆրեդո Դի Ստեֆանո (Տեսանյութ)

Լեգենդներ - Ալֆրեդո Դի Ստեֆանո (Տեսանյութ)

Բոլոր գրանդ ակումբների պատմության մեջ լինում են անհատականություններ, որոնք հավերժ հիշվում են բոլորի կողմից` անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Այդպիսի անհատականություն է Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ով վառ հիշողություն է թողել Ռեալ Մադրիդի և ընդհանրապես, ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ:
Ալֆրեդո Դի Ստեֆանոն ծնվել է 1926թ. հունիսի 4-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Նա համարվում է արգենտինական, կոլումբական և իսպանական ֆուտբոլի հիմնասյուներից մեկը: Այսպես, Արգենտինայի ազգային հավաքականում Դի Ստեֆանոն անց է կացրել 6 հանդիպում և խփել 6 գոլ, Կոլումբիայի հավաքականում` 4 հանդիպում, իսկ Իսպանիայի հավաքականում` 31 հանդիպում և 23 գոլ:
2000թ. Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ռեալ Մադրիդում զբաղեցրեց ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը, իսկ 2008թ.-ից, նա համարվում է ՈՒԵՖԱ-ի պատվավոր նախագահ:
Լեգենդար հարձակվողը իր կարիերան սկսել է Ռիվեր-Փլեյթում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Ռիվեր-Փլեյթից հետո Դի Ստեֆանոն հանդես եկավ ևս մի քանի ակումբներում, որից հետո տեղի ունեցավ Ֆուտբոլի համար պատմական մի իրադարձություն, որը հետագայում միայն պետք է գնահատվեր: Այդ պատմական իրադարձությունը Ալֆրեդո Դի Ստեֆանոյի տեղափոխությունն էր Ռեալ Մադրիդ, որտեղ և պետք է կայանար և զարգանար Դի Ստեֆանո ֆենոմենը: 1953թ. սեպտեմբերի 23-ին Ալֆրեդո Դի Ստեֆանոն առաջին անգամ Ռեալի կազմում դուրս եկավ խաղադաշտ, որտեղ սակայն իր թիմը պարտվեց ֆրանսիական Նանսին 2-4 հաշվով: Այդ մրցավեճում, այնուամենայնիվ, Դի Ստեֆանոյին հաջողվեց գոլ խփել. դա լեգենդար հարձակվողի առաջին գնդակն էր, որին պետք է հետևեին մնացած 306-ը: Այդ առաջնությունում Ալֆրեդոն 29 գոլ հեղինակեց և դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն: Ալֆրեդո Դի Ստեֆանոն արքայական ակումբի կազմում անց է կացրել ընդհանուր առմամբ 396 հանդիպում և խփել 307 գնդակ: Այս ռեկորդը անսասան մնաց մինչև 2009թ. փետրվարի 25-ը, երբ Ռեալ Մադրիդի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը սահմանեց նոր ռեկորդ արքայական ակումբի պատմության մեջ:
1967թ. հունիսի 7-ին 130 հազար հանդիսատեսի առկայության ներքո Ալֆրեդո Դի Ստեֆանոն անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը: Այդ օրը Ռեալը մրցում էր շոտլանդական Աթլեթիկի հետ: Հանդիպման 13-րդ րոպեին Ալֆրեդոն, որը խաղադաշտ էր դուրս եկել ավագի թևկապով, փոխարինվեց և ավագի թևկապն հանձնելով Ռամոն Գրոսսոյին` հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:

Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars