Glam Info

Showing posts with label Ռոբերտո Կառլոս. Show all posts
Showing posts with label Ռոբերտո Կառլոս. Show all posts

Ռ.Կառլոսը պլանավորել է իր կարիերան ավարտել Մադրիդի դեմ հանդիպումից հետո

Բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը հայտարարել է

Ռոբերտո Կառլոսի մտահաղացումը

Ռեալ Մադրիդի նախկին լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը

Ռոբերտո Կառլոսը կմեկնաբանի

Ռեալ Մադրիդի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը

Ռոբերտո Կառլոս - Մարսելոն ամենալավ ձախ պաշտպանն է աշխարհում

Ռուսական Անժիի տնօրեն Ռոբերտո Կառլոսը խոսել է Ռեալ Մադրիդի ձախ պաշտպան Մարսելոյի մասին:

Լեգենդներ - Ռոբերտո Կառլոս (Տեսանյութ)

Ֆուտբոլի կենդանի լեգենդ Ռոբերտո Կառլոս Դա Սիլվա Ռոշան  ծնվել է 1973թ.- ի ապրիլի 10-ին, Գրասե քաղաքի Սան Ժոսե ֆերմայում: Ռոբերտո Կառլոս հանդես է եկել մի շարք հանրահայտ ակումբներում:Նա խաղոիմ է ձախակողմյա պաշտպանի դիրքում:1988թ.-ից սկսվել է նրա պրոֆեսիոնալ կարիերան ՈՒնիան-Սան Ժուան ակումբում:Կարլոսը այստեղ խաղացել է 4 մրցաշրջան,այնուհետև 1993թ-ի հունվարին տեղափոխվել է Պալմեյրաս,որի կազմում երկու անգամ  դարձել է Բրազիլիայի չեմպիոն:
1995թ.-ին Ռոբերտո Կառլոսը 3.5 մլն. եվրոյով տեղափոխվեց Միլանի Ինտեր,որտեղ նա անցկացրեց մեկ մրցաշրջան:Այնուհետև,1996թ.-ի հուլիսին` Մադրիդի Ռեալը 6 մլն. եվրոյով գնեց բրազիլացի պաշտպանին:Արդեն երրորդ խաղում Ռոբբին կարողացավ գոլ խփել Բետիսի դարպասին:Առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 42 հանդիպում և խփեց 5 գնդակ,դրանով օգնեց թիմին դառնալ Իսպանիայի չեմպիոն:Մեկ տարի անց նա ակումբի հետ կարողացավ տիրանալ Չեմպիոնների Լիգայի գավաթին:2000թ.-ին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը Ռեալի հետ,կրկին հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբի տիտղոսը:
2003թ.-ին լուրեր տարածվեցին այն մասին.որ Ռոբերտո Կառլոսը կարող է տեղափոխվել Չելսի կամ Ինտեր,սակայն Ռոբիի տեղափոխությունը չկայացավ և նա ստորագրեց նոր պայմանագիր Ռեալի հետ:
2007թ.-ի մարտի 7-ին Ռոբերտո Կառլոսը հայտարարեց,որ լքում է Ռեալ:Կառլոսը թագավորական ակումբի կազմում անցկացրել է 584 հանդիպում խփելով 71 գնդակ:Իսպանիայի առաջնության 370 հանդիպումներում խփել է 47 գնդակ,որը հանդիսանում է Ռեալի ռեկորդ արտասահմանցի խաղացողների միջև անցկացրած հանդիպումներ քանակով:
2007թ.-ի հունիսի 19-ին Ռոբբին տեղափոխվեց Ֆեներբախչե:
2009թ.-ի դեկտեմբերի 2-ին Կառլոսը երկու տարվա պայմանագիր ստորագրեց Կորինտիանսի հետ,այնուհետև 2011թ-ի փետրվարի 16-ին  2.5 տարվա պայմանագիր կնքեց Անժիի հետ:
Ռոբերտո Կառլոսը` 2002թ.-ին Բրազիլիայի հավաքականի կազմում դրձել է աշխարհի չեմպիոն,1997թ-ին և 1999թ-ին Ամերիկայի գավաթակիր,1997թ-ին Կոննֆեդերացիայի գավաթակիր,1998թ.-ին աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,1996թ.-ին Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 1995թ.-ին Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր:
Հուսով ենք,որ Ռոբերտո Կառլոսը դեռ մեզ կուրախացնի իր ելույթներով և անկրկնելի գոլերով: 

Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars