Ռեալ Մադրիդը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում հաղթեց Բարսելոնին և դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը ավարտվեց 2-1 հօգուտ արքայական ակումբի:
Ռեալ Մադրիդը շատ արագ, առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ. աչքի ընկան Գոնսալո Հիգուաինը և Կրիշտիանո Ռոնալդուն: Հանդիպման 27-րդ րոպեին Բարսելոնի վիճակը էլ ավելի կրիտիկական դարձավ, երբ խաղադաշտից հեռացվեց Ադրիանոն:
Այնուամենայնիվ, հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսի վերջում կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:
Երեկ տեղի ունեցան Իսպանիայի առաջնության առաջին տուրի հերթական հանդիպումները: Ռեալ Մադրիդը հյուրընկալել էր Վալենսիային: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին տան տերերը. աչքի ընկավ Գոնսալո Հիգուայինը: Սակայն հանդիպման 41-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ջոնաս Գոնսալեսը:
Այսպիսով, Ռեալ Մադրիդի համար մեկնարկային հանդիպումը անհաջող ստացվեց. արքայական ակումբը կորցրեց կարևոր միավորներ, այն ժամանակ, երբ Բարսելոնը 5-1 հաշվով հաղթանակ տարավ Ռեալ Սոսիեդատի նկատմամբ:
Ռաուլ Գոնսալես Բլանկոն ծնվել է 1977թ. հունիսի 27-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Ռաուլը 16 տարի շարունակ հանդես է եկել արքայական ակումբում և դարձել նրա կուռքն ու խորհրդանիշը:
Ռաուլը մեծացել է Մադրիդի մերձակայքում: Նրա հայրը` դոն Պեդրոն, եղել է Աթլետիկո Մադրիդի մոլի երկրպագուներից մեկը: Դոն Պեդրոն երազում էր իր որդուն տեսնել հենց Աթլետիկո Մադրիդի կազմում, սակայն Ռաուլ Գոնսալես Բլանկոյի ճակատագիրը կապեց նրան Ռեալ Մադրիդի հետ և շատ շուտով պարզ դարձավ, որ Ռաուլը դառնալու է Ռեալի առաջատարներից մեկը: Ռաուլը իր խփած գոլերի քանակով դարձավ արքայական ակումբի լավագույն ռմբարկուն ամբողջ պատմության մեջ` գերազանցելով լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Ընդհանուր առմամբ, Ռաուլը 323 գոլ է խփել Ռեալ Մադրիդում անցկացրած 16 տարիների ընթացքում:
Ընդհանրապես, խոսելով Ռեալ Մադրիդի մասին, անհնար է չհիշատակել Ռաուլ Գոնսալես Բլանկոյի անունը: Նա համարվում է Ռեալ Մադրիդի միակ և անկրկնելի ավագը, նրա հովանավորն ու խորհրդանիշը:
Ռեալ Մադրիդից Ռաուլի հեռանալը չափազանց վատ ազդեցություն ունեցավ ընդհանուր թիմի խաղի և հոգեբանության վրա: Յուրաքանչյուր խաղում Ռաուլի մասնակցությունը հավելյալ ինքնավստահություն էր ներշնչում խաղընկերների մոտ: Այստեղ պետք է նշել նաև երկրպագուների գործոնը: Նրանք չափազանց տխուր էին, երբ Ռաուլը հեռանում էր Մադրիդից:
Ահա թե ինչպես է արտահայտվել Ռաուլը Ռեալ Մադրիդի մասին. <<Ռեալում անցկացրած տարիները ուղղակի հիանալի էին ինձ համար: Ռեալն իմ ակումբն է, ես հավերժ մադրիդիստ կմնամ, Ռեալը փոխեց իմ կյանքը: Սակայն եկավ մի ժամանակաշրջան, երբ ես ստիպված էի հեռանալ Ռեալից: Իհարկե, ավագի թևկապը մեծ նշանակություն ունի այդ ակումբի յուրաքանչուր ֆուտբոլիստի համար, բայց ես ուրիշ բան էի փնտրում: Ես կարող էի մնալ, բայց այդ դեպքում հաճույք չէի ստանա ֆուտբոլից>>, - իր հրաժեշտի ասուլիսում հայտարարել էր Ռաուլը:
Ռեալ Մադրիդից Ռաուլը տեղափոխվեց գերմանական Շալկե 04, որտեղ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ այդ տարիքում նույնիսկ նա շարունակում է մնալ նախկին Ռաուլը:
Ռաուլը ամուսնացած է նախկին մոդել Մամեն Սանսի հետ և ունի 5 երեխա` երեք տղա և երկու աղջիկ: Ռաուլը ազատ ժամանակ սիրում է հետևել կորիդաներին և լսել իսպանական երաժշտություն:
Իսկապես, շատ քչերին է հաջողվում կենդանության օրոք համարվել լեգենդ այս կամ այն ակումբի կամ հավաքականի համար: Ռաուլը Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի արժանի լեգենդն է: Ինչքան էլ, որ նա պնդի, թե արքայական ակումբը փոխել է իր կյանքը, միևնուն է, երկրպագուները կարծում են, որ հենց Ռաուլն է փոխել Ռեալ Մադրիդի կյանքը, եղանակ ստեղծել այդտեղ: Ռաուլը, ինչպես և Ռեալ Մադրիդը, հավերժ են: Նա միշտ ապրելու է մադրիդիստների սրտերում և հիշողության մեջ:
Երեկ տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական Աթլետիկո Մադրիդ - Ռեալ Մադրիդ հանդիպումը, որն ավարտվեց արքայական ակումբի փայլուն հաղթանակով` 4-1:
Սիրելի ընթերցողներ, մենք շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստների փառահեղ կարիերան: Այսօր մենք կծանոթանանք Ռեալ Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեկհեմի Ռեալում անցկացրած տարիներին:
Դեվիդ Բեկհեմը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին Լոնդոնում: Մանուկ հասակում Բեկհեմը իր ամբողջ ժամանակը ծախսում էր Ֆուտբոլ խաղալու վրա: Բեկհեմի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի մոլի երկրպագուներ էին, և Դեվիդը ժառանգել էր այն սերը, որը տածում էին իր ծնողները Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
1992թ., երբ Դեվիդ Բեկհեմը ընդամենը 17 տարեկան էր, տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ հանդես եկավ մինչև 2003թ. վերջերը: 2003 թվականը Բեկհեմի համար դարձավ վերջինը անգլիական ակումբում: Տարաձայնությունները նրա և Ալեքս Ֆերգյուսոնի միջև հանգեցրին նրան, որ Մանչեսթեր Յունայթեդի խորհրդանիշը համարվող Բեկհեմը լքեց ակումբը և տեղափոխվեց այն ժամանակ աշխարհի հավաքական հիշեցնող Ռեալ Մադրիդ:
Այդ տարիներին Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրվել էր մի ընդհանուր թիմում հավաքել մոլորակի ամենատաղանդավոր ու փառահեղ ֆուտբոլիստներին: 2003թ. Դեվիդ Բեկհեմը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ նրան արդեն սպասում էին Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգոն, Լուիս Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը և այլ գերֆուտբոլիստներ:
Դեվիդ Բեկհեմը արքայական ակումբում անցկացրեց ընդհանուր առմամբ 159 հանդիպում և խփեց 20 գոլ, ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
Բացի ֆուտբոլայի կյանքից, Դեվիդ Բեկհեմը ակտիվորեն նկարահանվում է տարբեր գովազդային տեսահոլովակներում, ինչպես նաև ունի իր սեփական օծանելիքների և հագուստների արտադրամասեր աշխարհի տարբեր երկրներում: Դեվիդ Բեկհեմը ամուսնացած է հանրահայտ երգչուհի և մոդել Վիկտորիա Բեկհեմի հետ և ունի չորս երեխա` երեք տղա և մեկ աղջիկ:
Այժմ Դեվիդ Բեկհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում և չի շտապում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Ահա թե ինչպես է արտահայտվել Բեկհեմը իր կարիերայի ավարտի մասին. <<Եթե անկեղծ լինեմ, երբ ես մտածում եմ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, ապա ինձ պատկերացնում եմ Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եզրափակիչում գրավում եմ մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևում Անգլիայի հավաքականին: Ճիշտ է, ես այդ ժամանակ 39 տարեկան կլինեմ, բայց դրա մեջ վախենալու ոչինչ չկա>>, - հայտարարել է Բեկհեմը:
Մինչ օրս էլ, Ռեալ Մադրիդի երկրպագուները պարբերաբար հիշում են իրենց սիրելի կիսապաշտպանին ու հուսով են, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից: Իսկ հիմա, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Բեկհեմին Լոս Անջելես Գալաքսիում:
Ռեալ Մադրիդի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն և հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը նկարահանվել են նոր գովազդային տեսահոլովակում, որտեղ Ռոնալդուն թեննիս է խաղում, սակայն ոտքերով:
Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսահոլովակ, որտեղ փառաբանվում է Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Երգի մեջ, մասնավորապես, ասվում է` <<Դու չես ատում նրան, դու վախենում ես նրանից>>: