Ռեալ Մադրիդի պաշտպան Մարսելոն ապաքինվել է և այժմ մարզվում է ընդհանուր խմբում: Ենթադրվում է, որ Մարսելոն կմասնակցի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի Սպորտինգի դեմ հանդիպմանը:
Ինչպես հայտնի է, Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել, և բժիշկների հավաստմամբ, խաղադաշտ դուրս կգա միայն երեք շաբաթից: Սակայն Բենզեման անում է ամեն ինչ, որպեսզի ավելի շուտ վերականգնվի ստացած վնասվածքից:
Ինչպես հայտնում է <<Մարկա>> պարբերականը, արքայական ակումբի կիսապաշտպան Անխել Դի Մարիան չի մասնակցելու Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Լասսանա Դիարան վերականգնվել է ստացած վնասվածքից և արդեն անցել է պարապմունքներին թմի ընդհանուր խմբում: Ենթադրվում է, որ Դիարան պատրաստ կլինի Էսպանյոլի դեմ հանդիպմանը:
Ռեալ Մադրիդի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անում է ամեն ինչ, որպեսզի վերականգնվի ստացած վնասվածքից և հասցնի հանդես գալ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Այս անգամ պորտուգալացի ֆուտբոլիստին մեղադրեցին կոպիտ խաղ ցուցադրելու համար Ռայո Վալեկանոյի խաղացողներ Միչուն և Խավի Ֆուեգոն: Ռայո Վալեկանոյի կիսապաշտպան Միչուն հայտարարել է. <<Երբեմն ինձ թվում է, որ Ռեալի պաշտպան Պեպեն պայքարի մեջ է մտնում` միտումնավոր վնասվացք հասցնելու համար>>:
Գլխավոր նորությունը Ռեալ Մադրիդի հայտացուցակում, ինչպես արդեն նշվել է, Խոսելուի անունն է, որը հավանաբար դուրս կգա խաղադաշտ` փոխարինելով Հիգուինին: Հայտացուցակում չկա Նուրի Շահինը, որը վնասվածք է ստացել: Վնասվածքներ ունեն նաև Կարիմ Բենզեման, Անխել Դի Մարիան, Համիդ Ալթինթոփը և Լասսանա Դիարան:
Ռեալ Մադրիդի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Ռայո վելիկանոյի դեմ հանդիպումը` վնասվածքի պատճառով: Ենթադրվում է, որ հարձակվողը շարք կվերադառնա երկու շաբաթից: