Ռեալ Մադրիդի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անում է ամեն ինչ, որպեսզի վերականգնվի ստացած վնասվածքից և հասցնի հանդես գալ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի հետ առաջին հանդիպման ժամանակ: Արքայական ակումբի բժիշկների հավաստմամբ, Բենզեման շարք կվերադառնա երկու շաբաթից միայն, սակայն ֆուտբոլիստը անում է ամեն ինչ, որպեսզի ավելի շուտ վերականգնվի և հայտնվի Ժոզե Մոուրինիոյի տրամադրության տակ: