Ինչպես հայտնի է, Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել, և բժիշկների հավաստմամբ, խաղադաշտ դուրս կգա միայն երեք շաբաթից: Սակայն Բենզեման անում է ամեն ինչ, որպեսզի ավելի շուտ վերականգնվի ստացած վնասվածքից:
Վնասվածք ունի նաև Անխել Դի Մարիան, որը նույնպես անում է ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ հայտնվի Ժոզե Մոուրինիոյի տրամադրության տակ: Ենթադրվում է, որ Դի Մարիան պատրաստ կլինի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Անցած շաբաթ վնասվածք էր ստացել նաև Ռեալ Մադրիդի մեկ այլ ֆուտբոլիստ` Ֆաբիո Կոենտրաուն, որը այս շաբաթ պետք է նորից հետազոտվի բժիշկների կողմից: