Ռեալ Մադրիդի պաշտպան Մարսելոն ապաքինվել է և այժմ մարզվում է ընդհանուր խմբում: Ենթադրվում է, որ Մարսելոն կմասնակցի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի Սպորտինգի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածքի պատճառով բաց էր թողել անցած տուրի Աթլետիկոյի դեմ հանդիպումը: Այս մրցաշրջանի ընթացքում Մարսելոն Ռեալ Մադրիդի կազմում անց է կացրել 28 հանդիպում և խփել 3 գոլ: