Ռեալ Մադրիդի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Բավարիայի դեմ հանդիպման մասին:
<<Բավարիան հիանալի թիմ է, որի դեմ դժվար է խաղալ: Միամիտ կլիներ կարծել, որ կիսաեզրափակիչում հեշտ կլինի մեզ համար: Սա լավ շանս է հանդիպումը վերածել ֆուտբոլային ներկայացման: Բարսելոնի համար ևս շատ դժվար կլինի անցնել Չելսիի արգելքը: Չելսին այն ակումբն է, որն ունակ է պայքարել մինչև վերջ>>, - հայտարարել է Բուտրագենիոն: