Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ԱՊՈԵԼ-ի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Չեմպիոնների լիգայում մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, այդ իսկ պատճառով, այժմ կիսաեզրափակիչում ենք: Մենք գիտակցում ենք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցը Բավարիան է, որը մտադիր է չափազանց ուժեղ դիմադրություն ցուցաբերել>>, - հայտարարել է Գրաներոն: