Ռեալ Մադրիդի կենտրոնական պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ԱՊՈԵԼ-ի դեմ պատասխան հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Մենք կարողացանք հասնել մեր նպատակին և այժմ կիսաեզրափակիչում ենք, որտեղ պետք է մրցենք Բավարիայի հետ: Այժմ մենք չենք մտածում Բավարիայի մասին, քանի որ պետք է կենտրոնանալ Լա լիգայի շրջանակներում Վալենսիայի դեմ հանդիպմանը: Սակայն պետք է ասեմ, որ մենք հույս ունենք, որ լավ ելույք կունենանք Մյունխենում: