Ռեալ Մադրիդի առաջին պարապմունքից հետո տեղի ունեցած ճաշի ժամանակ պարզ երևում էր, որ Կրիշտիանո Ռոնալդուն վատ է զգում իրեն: Քիչ հետո պարզ դարձավ, որ պորտուգալացին հիվանդացել է և հավանաբար, չի մասնակցի այսօրվա պարապմունքին:
Այս լուրերը հաստատեց նաև Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքը: Սակայն պետք է նշել, որ Ռոնալդուն Բետիսի դեմ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի: