Ֆուտբոլի պատմության մեջ ամենատաղանդավոր հարձակվողներից մեկը` Լուիս Ռոնալդոն, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ Ռեալ Մադրիդ տեղափոխվելը ամենաճիշտ որոշումն էր այն ժամանակ:
<<Այն ժամանակ ես ճիշտ որոշում ընդունեցի, երբ տեղափոխվեցի արքայական ակումբ: Ես վատ հարաբերությունների մեջ էի Ինտերի մարզիչ Կուպերի հետ և այլևս չէի կարող մնալ իտալական ակումբում: Ինտերի նախագահ Մորատտին օգնեց ինձ տեղափոխվել Ռեալ Մադրիդ>>, - հայտարարել է Ռոնալդոն: