Որոշ աղբյուրների համաձայն, Ռեալ Մադրիդի ղեկավարությունը ֆրանսիական ՊՍԺ-ից 30 մլն. Եվրո է ակնկալում բրազիլացի Կակայի տրանսֆերի համար: Հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է այդ գումարը վճարել, և Կառլո Անչելոտտին անպայման ցանկանում է ձեռք բերել Միլանի նախկին կիսապաշտպանին:
Ենթադրվում է, որ մոտակա օրերին Ռեալ ԱՄդրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պետք է հանդիպի ՊՍԺ-ի ղեկավարների հետ` Կակայի տրանսֆերը քննարկելու համար: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Գոնսալո Հիգուայինի և Կարիմ Բենզեմայի հնարավոր տեղափոխության հարցերը: