Glam Info

Home » , , , , , » Ռոնալդու - Պրեմիերայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը

Ռոնալդու - Պրեմիերայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը

Պորտուգալացին Լա Լիգայում միջինը խփում է 1 գոլ 1 խաղում: Այսօրվա դրությամբ Ռոնալդուն հանդիսանում է ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Պրեմիերայում: Ռոնալդուն մեկ խաղում  միջինը խփում է 1.09 գոլ և այդ ցուցանիշը ապացուցում է նրա ռմբարկուական որակների մասին:
Ռոնալդուն Լա Լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից գերազանցում է Լեոնել Մեսսիին (0.73գոլ խաղում), Ռադամելա Ֆալկաոին (0.71) և Ռուդ Վան Նիսթելրոյին (0.56):
95 խփված գնդակ 87 խաղում Լա Լիգայում: Դա Ռոնալդույի ֆենոմենալ ցուցանիշն է: Դեբյուտային մրցաշրջանում Ռոնադուն Ռեալ Մադրիդի կազմում խփել է 26 գոլ: 2010-2011թթ մրցաշրջանում նա ռեկորդ է գրանցել խփած գնդակների քանակով Պրեմիերայում` խփելով 41 գնդակ: Այս մրցաշրջանում նրա հաշվին արդեն 29-ը գոլ է գրանցվել և հաշվի առնելով պորտուգալացու ցուցանիշները հավանաբար կգերազանցի իր անցյալ տարվա ռեկորդը:
Ռոնալդուին հետապնդում են Լեոնել Մեսսին, որը խփել է 147 գնդակ 201 խաղում Բարսելոնայի կազմում, 3-տեղում գտնվում է Լա Լիգայի նորեկ Ռադամել Ֆալկաոն, որի հաշվին գրանցված է 15 գոլ 21 խաղում Աթլետիկայի կազմում: Գոնսալո Իգուայինը 149 խաղում 83 գնդակ (0.55 գոլ խաղում):
Արդյունավետության բացարձակ ռեկորդը Լա Լիգայում պատկանում է Զարրային,որը 277 խաղում խփել է 251 գնդակ:                     
Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars