Glam Info

Home » , , » Ռեալ Մադրիդը սկսել է պատրաստվել ԲԿՄԱ-ի հետ կայանալիք պատասխան հանդիպմանը

Ռեալ Մադրիդը սկսել է պատրաստվել ԲԿՄԱ-ի հետ կայանալիք պատասխան հանդիպմանը

Ռեալ Մադրիդը սկսել է պատրաստվել Չեմպիոնների Լիգայի չորեքշաբթի օրը կայանալիք ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպմանը:Մարզումներին մասնակցում էին 21 ֆուտբոլիստներ առաջին թիմից և իհարկե Կաստիլիայի դարպասապահ Մեխիասը:
Մարզման սկզբում Ժոզե Մոուրինիոն խաղացողներին բաժանեց երկու խմբի:Առաջին խմբում մարզվում էին այն ֆուտբոլիստները,որոնք մասնակցել էին Բետիսի հետ կայացած հանդիպմանը:Նրանք կատարում էին վերականգնողական վարժություններ, Ռույ Ֆարիայի հսկողությամբ:Երկրորդ խումբը բաղկացած էր այն ֆուտբոլիստներից,ովքեր չէին մասնակցել Բետիսի հետ կայացած հանդիպմանը: Ժոզե Մոուրինիոյի հսկողությամբ նրանք մարզվում էին ամբողջ ուժով և կատարում էին արագություն մշակող վարժություններ:
Դարպասապահներ`Կասիլիասն ու Մեխիասը մարզվում էին թիմից առանձին,դարպասապահների մարզիչ Սիլվինո Լոուրոյի հետ:
Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars