Գլխավոր նորությունը Ռեալ Մադրիդի հայտացուցակում, ինչպես արդեն նշվել է, Խոսելուի անունն է, որը հավանաբար դուրս կգա խաղադաշտ` փոխարինելով Հիգուինին: Հայտացուցակում չկա Նուրի Շահինը, որը վնասվածք է ստացել: Վնասվածքներ ունեն նաև Կարիմ Բենզեման, Անխել Դի Մարիան, Համիդ Ալթինթոփը և Լասսանա Դիարան:
25-րդ տուրի Ռայո Վալեկանոյի դեմ հանդիպմանը Ռեալ Մադրիդը կներկայանա հետևյալ կազմով.
Դարպասապահներ` Իկեր Կասիլիաս, Անտոնիո Ադան, Խեսուս Ֆերնանդես
Պաշտպաններ` Ալվարո Ալբեոլա, Ռիկարդո Կարվալիո, Ռաֆայել Վարան, Ռաուլ Ալբիոլ, Պեպե, Ֆաբիո Կոենտրաու, Մարսելո, Սերխիո Ռամոս
Կիսապաշտպաններ` Սամի Հեդիրա, Խաբի Ալոնսո, Մեսութ Օզիլ, Խոսե Կալիեխոն, Էստեբան Գրաներո, Կակա
Հարձակվողներ` Կրիշտիանո Ռոնալդու, Գոնսալո Հիգուային, Խոսելու:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր, Ռայո Վալեկանոյի հարկի տակ` Երևանի ժամանակով 19:00-ին: