Glam Info

Home » , , , » Հոր հետքերով - Էնցո Զիդան

Հոր հետքերով - Էնցո Զիդան

Էնցո Զիդան Մարտինեսը ծնվել է 1995թ. մարտի 25-ին Բորդո քաղաքում (Ֆրանսիա): Էնցոյի ծննդից հետո ընտանիքը տեղափոխվում է Իտալիայի Թուրին քաղաք, որտեղ Յուվենթուսի մարզաշապիկի ներքո փայլում էր Զինեդին Զիդանը: Այնուհետև տեղի ունեցավ Զիդանի տեղափոխությունը Ռեալ Մադրիդ, որտեղ էլ նա ավարտեց իր կարիերան` որպես ֆուտբոլիստ:

Պետք է նշել, որ բացի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելուց, Զինեդին Զիդանը ժամանակ էր գտնում նաև Էնցոյի համար` նրան բացահայտելով ֆուտբոլի բազմապիսի գաղտնիքները: Դժվար է ավելի լավ մարզիչ գտնել, քան Զիզուն է Էնցոյի համար: Ունկնդրելով Զիդան ավագի խաղերը Յուվենթուսի և Ռեալի կազմերում, Էնցոն վերջնականապես որոշեց շարժվել հոր հետքերով:
Էնցոն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարեց հենց Ռեալ Մադրիդում, և այժմ նա հաճույք է ստանում իր խաղից արքայական ակումբի երկրորդ թմում:
Հարցազրույցներից մեկում Զինեդին Զիդանը այսպես է արտահայտվել իր որդու մասին. - <<Նրա ազգանունը Զիդան է և չի կարող վատ ֆուտբոլիստ լինել>>:
Անցած տարվա սեպտեմբերի 5-ին Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Էնցոյին հրավիրեց մասնակցելու առաջին թմի պարապմունքին: Եվ Էնցո Զիդանը մարզվում էր Կրիշտիանո Ռոնալդուի, Մեսեթ Օզիլի, Կակայի, Դի Մարիայի և մյուս ֆուտբոլային աստղերի կողքին:
Զիդան կրտսերը տեխնիկապես պատրաստված է, օժտված է հզոր ու ճշգրիտ հարվածներ կատարելու տաղանդով: Էնցոն հորից ժառանգել է նույնիսկ վերջինիս հանրահայտ, կարելի է ասել նաև ֆիրմային հնարքը:
Այս պահի դրությամբ կարելի է փաստել, որ Էնցո Զիդանը համարվում է Ռեալ Մադրիդի ապագա աստղերից մեկը և կարելի է միայն ուրախանալ, որ մենք ականատեսն ենք լինելու ևս մեկ ֆուտբոլային աստղի ծնունդ գալուն:
Share this article :
Widget by:RealMadridTimes
 
Support : BlogRossoneri | Via-Sports | GoloFootball
Copyright © 2012. ReAl MaDrId - All Rights Reserved
Template Modify by Creating Website
Proudly powered by FullCars