Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կրկին քննադատության է արժանացրել Բարսելոնի գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլային:
<<Ոչ-ոք իդեալական չէ, բայց ես երբեք այնպես չէի վարվի, ինչպես վարվեց Պեպ Գուարդիոլան Կատալոնական ակումբի հետ: Իմ կյանքի նպատակը ամենևին Բարսելոնին հաղթելը չէ, ինչպես մեկնաբանում են տարբեր լրատվամիջոցներ: Ես դեռ գործող պայմանագիր ունեմ արքայական ակումբի հետ և ցանկանում եմ մնալ Իսպանիայում>>, - հայտարարել է Մոուրինիոն: