Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կիսվել է իր տպավորություններով Լա Լիգայի գավաթը հաղթելուց հետո:
<<Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Բավարիայից կրած պարտությունից հետո մենք շատ ժամանակ չունեինք կատարվածի մասին մտածելու համար: Շուտափույթ հարկավոր էր կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա: Ես երբեք չեմ մոռանա այս առաջնությունը>>, - հայտարարել է Օզիլը: