Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի Սպորտինգի դարպասը խփած Ռեալ Մադրիդի երեք գոլերը ռեկորդային դարձան արքայական ակումբի համար:
Այս պահի դրությամբ Ժոզե Մոուրինիոյի թիմը 107 գոլ է խփել մրցաշրջանի ընթացքում: Առաջնության ավարտին դեռ հինգ հանդիպում կա, և Ռեալը կարող է այս ցուցանիշը բարելավել` գոլերի թիվը հասցնելով 223-ի, ինչը կնշանակի, որ բլանկոսները ամեն խաղում խփում են միջինը 3.2 գնդակ:
Ռեալ Մադրիդի կազմում առավել շատ աչքի են ընկել Կրիշտիանո Ռոնալդուն, Բենզեման և Հիգուայինը: