Ռեալ Մադրիդի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն Լա լիգայի 34-րդ տուրի Սպորտինգի դեմ հանդիպումից հետո խոսել է առաջիկա Բավարիայի դեմ հանդիպման մասին:
<<Սպորտինգի նկատմամբ տարած հաղթանակը հեշտ չտրվեց: Սպորտինգի ֆուտբոլիստները լավ էին խաղում պաշտպանությունում և կազմակերպված ֆուտբոլ էին ցուցադրում: Սակայն մեզ հաջողվեց կոտրել նրանց պաշտպանական գիծը և հաղթանակ տանել: Բավարիայի դեմ հանդիպումից առաջ պետք չէ մոռանալ, որ նրանք կամային թիմ են և ունեն շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Մենք պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը և չսխալվել>>, - հայտարարել է Բուտրագենիոն: