Ինչպես արդեն նշվել էր, երեքշաբթի օրը ժոզե Մոուրինիոն մեկնել էր Լոնդոն` նոր տուն գնելու նպատակով:
Թվում էր, թե պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր կարիերան շարունակել Անգլիայում: Սակայն շուտով այս բոլոր ենթադրությունները ի չիք դարձան: Ժոզե Մոուրինիոն, զրուցելով մի անգլիացի երկրպագուի հետ, ասել է, որ մտադիր չէ վերադառնալ Չելսի, ինչը հիասթափեցրել է զրուցակցին: