Դիեգո Մարադոնայի փեսան` Կուն Ագուերոն, ամռանը տեղափոխվել էր Մանչեսթեր Սիթի, սակայն համաշխարհային ֆուտբոլի լեգենդը կարծում է, որ Ագուերոն սխալվել է:
<<Կունը պետք է խաղա Ռեալ Մադրիդում: Եթե նա տեղափոխվեր Ռեալ, ապա կդառնար լավագույն ֆուտբոլիստը, սակայն նա սխալվել է և Ռեալին այժմ դժվար կլինի ձեռք բերել Կունին, քանի որ Մանչեսթեր Սիթին մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից: Ամեն դեպքում, ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Եթե Ռեալ Մադրիդը ցանկանում է ձեռք բերել ինչ-որ ֆուտբոլիստի` դա նրա մոտ, անպայման, ստացվում է>>, - հայտարարել է Մարադոնան: