Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ
Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Բարսելոնի գլխավոր մարզիչ Պեպ Գուարդիոլայի որոշումը, այն է` լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:
<<Ես 12 տարի է, ինչ աշխատում եմ որպես մարզիչ, և այս ընթացքում ամեն հունիս ամսին ես հնարավորություն եմ ունեցել լիովին հանգստանալ: Սակայն բոլոր մարդիկ տարբեր են: Ամենայն հավանականությամբ, Գուարդիոլան առավել է դասում իր ազատ ժամանակը: Ինձ մնում է միայն ամենայն բարիք մաղթել նրան>>, - հայտարարել է Մոուրինիոն: