Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անդրադարձել է աշխարհի լավագույն հարձակվողների` Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի ցուցադրած բարձրակարգ ֆուտբոլին:
<<Մեսսին տաղանդ է, իսկ Ռոնալդուն` մարզումների արդյունք: Արգենտինացուն հարկավոր չէ ոչինչ, քանի որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Իսկ Ռոնալդուն համարվում է Լա լիգայի լավագույն ռմբարկու. դա, իհարկե, քրտնաջան մարզումների արդյունք է>>, - հայտարարել է Իբրահիմովիչը: