ԱՊՈԵԼ-ի պաշտպան Պաուլու Ժորժեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում Ռեալ Մադրիդի դեմ պատասխան հանդիպման ժամանակ զրկվեց իր երեք ատամներից:
Պորտուգալացին վնասվածք է ստացել, երբ բախվել է ԱՊՈԵԼ-ի պաշտպան Բոավենտուրային: Բախումից անմիջապես հետո Ժորժեի երկու ատամները դուրս են թռել բերանից, իսկ, այնուհետև, մյուս մեկ ատամը դուրս է եկել իր օգնությամբ:
Նշենք, որ պորտուգալացին, չնայած ստացած վնասվածքին, շարունակել է հանդիպումը: