Վիլյամարիի ընտանիքի անդամները,որոնք իրենց վրա զգացին Օսասունաի երկրպագուների ագրեսիվությունը Պամպլոնայում կայացած հանդիպման ժամանակ,այցելել են Սանտյագո Բերնաբեու:
Տեսնելով,թե ինչպես են Օսասունաի երկրպագուները փորձում վնասել Ռեալ Մադրիդ երկրպագող ընտանիքին,թիմի ղեկավարությունը որոշեց նրանց հրավիրել ԱՊՈԵԼ-ի դեմ կայանալիք հանդիպմանը:Սակայն հանդիպումից առաջ էկվադորական ընտանիքը հրավիրվեց մարզադաշտի մոտ գտնվող Real Cafe սրճարան: