Ինչպես հայտնում է հանրահայտ Marca պարբերականը
, Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տվել է իր համաձայնությունը գնել Սան Պաուլուի կիսապաշտպան Լուկաս Սիլվայի տրանսֆերը:
Որոշ տեղեկությունների համաձայն, 19 ամյա Սիլվայի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի տաղանդավոր կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել իտալական Ինտերը, որը 25 մլն. Եվրո էր առաջարկում տրանսֆերի համար: