Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի օգնական Աիտոր Կարանկան խոոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բավարիայի դեմ առաջիկա հանդիպման մասին:
<<Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում: Պետք է անել ամեն բան, որպեսզի դրական արդյունք ստանալ: Մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք ձգտելու ենք միայն հաղթանակի: Բացի այդ, Ռեալը միշտ ֆավորիտ է համարվում>>, - հայտարարել է Կարանկան: