Ռեալ Մադրիդի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն Լա լիգայի 32-րդ տուրի Ռեալ Մադրիդ - Վալենսիա հանդիպումից հետո մեկնաբանել է մրցավեճի արդյունքները:
<<Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ մեր առավելությունը կրճատվում է: Թիմը մեծ ցանկությամբ էր խաղում, սակայն Վալենսիայի դարպասապահը հիանալի դրսևորեց իրեն: Մեզ հարկավոր է շարժվել առաջ: Աթլետիկոյի դեմ հանդիպման ժամանակ մենք պետք է ցույց տանք մեր ամբողջ ներուժը>>, - հայտարարել է Բուտրագենիոն: