Ռեալ Մադրիդի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն հայտարարել է, որ արքայական ակումբը հավատում է արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինին, ինչպես նաև հերքել է նրա հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
<<Ասեկոսեներից խուսափելն անհնարին է: Մենք շատ գոհ ենք Հիգուայինից: Նա լավագույն հարձակվողներից մեկն է, և մենք ցանկանում ենք ինչքան հնարավոր է երկար տեսնել նրան Ռեալ Մադրիդի մարզաշապիկով: Հիգուայինի վարքագիծը օրինակելի է>>, - հայտարարել է Բուտրագենիոն: