Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Սամի Խեդիրան
մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բավարիայի դեմ պատասխան հանդիպման արդյունքները:
<<Մեր մարզադաշտում մենք մոտ էինք եզրափակիչ դուրս գալուն, սակայն հաջողությունը մեր կողմում չգտնվեց այսօր: Այժմ մենք բոլորս տխուր ենք և մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի դուրս գանք հոգեբանական այս ծանր իրավիճակից>>, - հայտարարել է Խեդիրան: