Երեկ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բավարիա - Ռեալ Մադրիդ առաջին հանդիպումը, որն ավարտվեց արքայական ակումբի պարտությամբ` 1-2:
Հանդիպման հաշիվը բացեցին տան տերերը. աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Րիբերին: Երկրորդ խաղակեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Սակայն հանդիպման վերջին րոպեին մյունխենցիները խփեցին իրենց հաղթական գոլը, որի հեղինակ դարձավ Բավարիայի գլխավոր ռմբարկու Մարիո Գոմեսը: