Թիմը պատրաստվում է կիրակնօրյա Բետիսի հետ կայանալիք հանդիպմանը:Այս շաբաթվա առաջին պարապմունքին մասնակցեցին առաջին թիմի 20 ֆուտբոլիստներ և Կաստիլիայից Տոմաս Մեխիասը, Խեսեն, Խոսելուն, Կանտերանոն և Խոսե Մանուել Դիասը Ռեալ C-ից:
Ժոզե Մոուրինիոն թիմը բաժանեց երեք խմբի, աոաջին խմբում մարզվում էին Պեպեն, Ռամոսը, Խեդիրան, Արբելոան, Ալոնսոն, Կական, Օզիլը, Ռոնալդոուն և Հիգուայինը:
Երկրորդ խմբում մարզվում էին դարպասապահներ Կասիլիասը, Ադանը և Մեխիասը: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ, որոնք կատարում էին հարվածներ դեպի դարպասը: