Սերխիո Ռամոսը - Մենք պետք է լրջորեն մոտենանք պատասխան հանդիպմանը
Ռեալ Մադրիդի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ԱՊՈԵԼ-ի դեմ հանդիպման արդյունքները:
<<Մենք պետք է լրջորեն մոտենանք պատասխան հանդիպմանը: Մենք լավ էինք խաղում, բայց Խաբի Ալոնսոյի ներկայության դեպքում ավելի լավ կարող էինք հանդես գալ>>, - հայտարարել է Ռամոսը: