Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և դարպասապահ Իկեր Կասիլիասի միջև հարաբերությունները սրվել են:
Արքայական ակումբը պաշտոնապես մերժել է այս տեղեկատվությունը, սակայն Ժոզե Մոուրինիոն հաճախ է քննադատում Կասիլիասին:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հարաբերությունների վատթարացումը սկսվել է Լա լիգայում Մալագայի և Վիլյառեալի դեմ հանդիպումներից հետո: