Երեկ տեղի ունեցավ Լա լիգայի 30-րդ տուրի Ռեալ Մադրիդ - Ռեալ Սոսիեդատ հանդիպումը, որն ավարտվեց արքայական ակումբի փայլուն հաղթանակով` 5-1:
Դուբլի հեղինակներ դարձան Կրիշտիանո ռոնալդուն և Կարիմ Բենզեման, մեկ գոլի հեղինակ էլ դարձավ Գոնսալո Հիգուայինը: Ռեալ Սոսիեդատի կազմում աչքի ընկավ Պրիետոն:
Ռեալ Մադրիդը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը` 6 միավոր առավելություն ունենալով Բարսելոնի նկատմամբ: