Ռեալ Մադրիդի մարզչական շտաբը հրաժարվել է մամլո ասուլիսից Լա լիգայի 30-րդ տուրում Ռեալ Մադրիդ - Ռեալ Սոսիեդատ հանդիպումից հետո:
Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, և նրա օգնական Այտոր Կարանկան չեն ներկայացել հետխաղյա մամլո ասուլիսին, իսկ արքայական ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են զրուցել լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ Ռեալ Մադրիդը 75 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և վեց միավորով առաջ է երկրորդ հորիզոնականում գտնվող Բարսելոնից: