Օսասունայի նախագահ Պարխի Իցկոն Ռեալի դեմ առաջիկա հանդիպումից առաջ հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Ռեալ Մադրիդի և Բարսելոնի կողմից մրցավարների վերաբերյալ բողոքների մասին:
<<Այն, որ Ռեալ Մադրիդն ու Բարսան բողոքում են մրցավարներից` ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Ռեալի դեմ հանդիպման ժամանակ ես շատ կցանկանայի, որ իմ թիմը լավ հանդես գար: Բարսելոնին մենք այս տարի արդեն հաղթել ենք. լավ կլիներ, եթե հաղթեինք նաև Ռեալին>>, հայտարարել է Իցկոն: