Որոշ աղբյուրների համաձայն, Մանչեսթեր Սիթին հետաքրքրված է արքայական ակումբի հարձակվող Գոնսալո Հիգուայինի ծառայություններով:
Մասնագետները նշում են, որ գործարքը տեղի կունենա ամռանը` տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ: Ենթադրվում է, որ այս երկու ակումբների միջև տեղի կունենա փոխանակում, իսկ ավելի կոնկրետ` Տեվեսը կտեղափոխվի Ռեալ Մադրիդ, իսկ Հիգուայինը` Մանչեսթեր Սիթի:
<<Հիգուայինը բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց մենք մտադիր չենք, նրան ձեռք բերելու համար, վաճառել Ագուերոյին: Նա չափազանց կարևոր ֆուտբոլիստ է ակումբի համար>>, - հայտարարել է Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Մանչինին: