Ռեալ Մադրիդի բրազիլացի կիսապաշտպան Կական Էսպանյոլի դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքները:
<<Այսօր ես ինձ շատ լավ էի զգում խաղադաշտում: Հաճելի է, երբ քո մոտ խաղը ստացվում է: Այս հանդիպումը ինձ վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Հարկավոր է նաև հետագայում այսպիսի խաղեր ցուցադրել: Առջևում մի ամբողջ շաբաթ կա, որպեսզի պատրաստվենք Բետիսի դեմ հանդիպմանը: Մեր նպատակը Լա Լիգան հաղթելն է և մեր գլխավոր մրցակիցը շատ հզոր է>>, - հայտարարել է Կական: