Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է իր նախկին ակումբի հետ հարաբերությունների և Չեմպիոնների լիգայում հնարավոր հանդիպման մասին:
<<Չգիտեմ, թե ինչու մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ես սիրում եմ և Ինտերին, և Չելսիին, և ցանկանում եմ նրանց ամենալավը: Ես ուրախ եմ Չելսիի տղաների համար, որ կարողացան դուրս գալ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ: Շատ կցանկանայի, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել Չելսիին. դա հիանալի հանդիպում կլիներ>>, - հայտարարել է Մոուրինիոն: