Բարսելոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան հայտարարել է, որ Ռեալ Մադրիդը արժանի է առաջին տեղ գրավելու Լա լիգայում:
<<Մենք Ռեալից ետ ենք մնում, քանի որ արժանի ենք դրան: Մենք ոչնչից չենք բողոքում. թիմը ուղղակի չկարողացավ այմպիսի բարձր մակարդակով հանդես գալ, ինչպես Ռեալը: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Իսպանիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը պետք է արձագանքի իր կողմից կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներին>>, - հայտարարել է Գուարդիոլան: